•  

Visa Business

Visa Business card

 

Visa բիզնես քարտերն օգնում են ձեռնարկատերերին արագ ու հեշտությամբ լուծել ֆինանսական խնդիրները: Դրանց միջոցով դուք կարող եք առանձնացնել կորպորատիվ և անձնական ծախսերն իրարից, կառավարել ընկերության ծախսերը, գործուղումների ժամանակ օգտվել հատուկ արտոնություններից և այլն:

Բիզնես քարտերի առավելությունները

Հաշվետվությունների հեշտ կազմում

Օնլայն և օֆլայն գնումներ

Ճկուն հնարավորություններ

Բարելավված ֆինանսական վերահսկողություն

Բարձրորակ սպասարկում և պաշտպանվածություն

Քարտն ընդունվում է ողջ աշխարհում


Հատուկ արտոնություններ քարտապանների համար

Բժշկական և իրավաբանական աջակցություն

GCAS հաճախորդների աջակցության միջազգային ծառայություն

Մինչև 12% զեղչ Agoda.com-ում հյուրանոցի ամրագրման համար

Ուղեկցում YQnow Group օդանավակայաններում


Հատուկ առաջարկներ բիզնես քարտապանների համար

Մեր գործընկերները ձեր բիզնեսի կառավարումը կդարձնեն էլ ավելի հարմարավետ։ Դուք կստանաք փորձագիտական աջակցություն՝ անկախ նրանից, թե որ փուլում է գտնվում ձեր բիզնեսը։ 

Ստորև բացահայտե՛ք ձեր բիզնեսի համար ներկայացված լուծումները և ակտիվացրե՛ք ընտրված ծառայությունները Visa Concierge Chatbot-ի միջոցով:

Paymo logo, Paymo discount

Ստացեք 30% զեղչ Paymo պլանից Visa բիզնես քարտի միջոցով:

Paymo-ն աշխատանքի և նախագծերի կառավարման լուծում է հաճախորդների վրա կենտրոնացած փոքր և միջին բիզնեսի համար:

Բացահայտել

10% բոնուսային միջոց Infobip-ից առաջին լիցքավորման ժամանակ

Infobip-ը հաղորդակցության ոլորտում առաջատար համալիքային հենահարթակ է, որն առաջարկում է բիզնեսի համար նախատեսված լուծումների լայն ընտրություն՝ մեսենջեր, նույնականացում, անվտանգություն և հաճախորդների հետ շփման գործիքներ։

Բացահայտել

NearU-ի անվճար կորպորատիվ հասանելիություն 1 ամսով Visa-ի հետ։

NearU-ն աշխատանքային տարածքների կառավարման և հեռավար համագործակցության համար նախատեսված առաջադեմ հարթակ է։

Բացահայտել

Թվայնացրե՛ք բոլոր անհրաժեշտ փասատթղթերը մի քանի հպումով Scanner Pro-ի օգնությամբ։

Մեկ ամիս անվճար օգտագործում։

Բացահայտել

15% զեղչ բաժանորդագրության համար

Արդյունավետ կառավարեք նախագծերը, կազամկերպեք գործընթացներն ու հետևեք առաջընթացին Trello-ի օգնությամբ։

Բացահայտել

Ստացե՛ք անվճար 35-օրյա փորձաշրջան և 50% զեղչ ձեր հաջորդ 3 ամիսների համար Expensify-ում Visa-ից։

Expensify-ը ծախսերի հարմարավետ և արագ կառավարման հարթակ է։

Բացահայտել


Ինչպե՞ս միացնել չատբոտը:

Visa.Concierge չատբոտը Visa Business և Visa Platinum Business քարտապաններին հնարավորություն է տալիս մեկ տեղում իմանալ իրենց քարտի առավելությունների մասին: Միացնելով չատբոտը մեսենջերներից մեկում՝ դուք ստանում եք վիրտուալ օգնական, որը թույլ է տալիս.

  • կապ հաստատել կոնսիերժ ծառայության հետ՝ առօրյա խնդիրներն արագ և առանց ավելորդ ջանքերի լուծելու համար:
  • Ստանալ տեղեկություն պրեմիում քարտերի հատուկ առաջարկների մասին:


Փոքր և միջին բիզնեսի աջակցության հարթակ

Փոքր և միջին բիզնեսները մեր տնտեսության հիմքն են։ Անկախ նրանից՝ նոր եք սկսում, թե արդեն վարում եք ձեր սեփական բիզնեսը, մենք այստեղ ենք՝ ձեզ օգնելու համար:

Սկսե՛ք ձեր նոր բիզնեսը

Միայն նոր ծառայություն մատուցելու համար շուկա մուտք գործելու գաղափարը կամ ծրագիրը դեռ բավարար չէ։ Բիզնես սկսելը, ի թիվս այլ քայլերի, ներառում է ֆինանսական ասպեկտների պլանավորում, մեկնարկային ծախսերի հաշվարկ և ընդունելիք վճարների տեսակների մասին պատկերացում։

Կառավարե՛ք ձեր բիզնեսը

Եթե դուք արդեն սկսել եք ձեր սեփական բիզնեսը կամ պատրաստ եք գործարկել այն, ապա պետք է ստուգեք՝ արդյոք ճիշտ եք կառավարում ձեր ֆինանսներն ու վաճառքները (ուղղակի վաճառք և առցանց վաճառք) և ձեր հեղինակությունը ինտերնետում:

Զարգացրե՛ք ձեր բիզնեսը

Ձեր մարքեթինգային քայլերի վերանայումը, ինչպես նաև սոցիալական մեդիայի հաղորդակցման ճիշտ ռազմավարություն կազմելը կօգնի ձեր բիզնեսին շարժվել ճիշտ ուղղությամբ:


Visa Business քարտ պատվիրելու համար դիմեք մեր գործընկեր բանկերից մեկին