Ներկայացնում ենք Visa-ի համաշխարհային արվեստի հավաքածուն

ՖԻՖԱ-ի հետ մեր գործընկերությունից ոգեշնչված՝ այս իր տեսակի մեջ առաջին համագործակցությունը տոնում է ֆուտբոլի միավորող ոգին և համաշխարհային ուշադրության կենտրոն բերում նկարիչներին։

Image from Visa’s art collection unveiling event: The art of the draw Image from Visa’s art collection unveiling event: The art of the draw

Ծանոթանալ նկարիչների հետ

Visa-ն վեց մայրցամաքներից հրավիրել է ավելի քան 20 նկարիչների՝ վիզուալ ներկայացնելու իրենց երկրները և նշելու այն բազմազան ավանդույթներն ու պատմությունները, որոնք ֆուտբոլը դարձնում են համամարդկային:

ԳԼՈԲԱԼ

Դարիեն Բիրքս

Դարիեն Բիրքսը նկարազարդող և դիզայն-տնօրեն է։ Որպես անկախ նկարիչ՝ նա ուսումնասիրում է փոփ մշակույթը, դիմանկարները և առօրյա առարկաները նոստալգիայի և պատմողականության տեսանկյունից: Նրա աշխատանքներում դիզայնի ճշգրտությունը միահյուսվում է արտահայտիչ իլյուստրացիային։

Դիտել Դարիենի Instagram–ի էջը

Artwork by Nathan Walker, a Texas‑based artist, created for Visa’s Reimagine FIFA World Cup 2026 collaboration.

ՕՍՏԻՆ, ՏԵԽԱՍ

Նեյթան Ուոքեր

Նկարիչ Նեյթան Ուոքերը բնակվում է Տեխաս նահանգի Օստին քաղաքում։ Նա ղեկավարում է սեփական ստուդիան, որտեղ կյանքի է կոչում պատմություններ՝ ստեղծելով համարձակ, կերպարային մոտեցմամբ աշխատանքներ՝ լի էներգիայով և անհատականությամբ։ Սպորտով, մրցակցության ոգով և փողոցային արվեստի մշակույթով ոգեշնչված՝ Նեյթանը իր յուրահատուկ տեսանկյունն է բերում յուրաքանչյուր նախագծի՝ ստեղծելով թարմ, մտածված և վիզուալ առումով արտահայտիչ աշխատանքներ:

Դիտել Նեյթանի Instagram–ի էջը

Artwork by Ivan Roque from Florida, USA, created for Visa’s Reimagine FIFA World Cup 2026 collaboration.

ՄԱՅԱՄԻ, ՖԼՈՐԻԴԱ

Իվան Ռոկե

Իվան Ջ. Ռոկեն Մայամիում ծնված կուբա-ամերիկացի որմնանկարիչ է, որի աշխատանքները փոխանցում են քաղաքի գունային ռիթմն ու մշակութային բազմազանությունը։ Մայամիի փողոցներից սկիզբ առած նրա արվեստը ներկայացված է Նյու Յորքում, Դուբայում և Սեուլում, նաև` ԱՄՆ-ի բազմաթիվ հանրային նախագծերում։

Անցնել Իվանի կայք

Artwork by Rafael Mayani from Vancouver, Canada, created for Visa’s Reimagine FIFA World Cup 2026 collaboration.

ԿԱՆԱԴԱ, ՎԱՆԿՈՒՎԵՐ

Ռաֆայել Մայանի

Ռաֆայել Մայանին նկարազարդող է, ով բնակվում է Կանադայի Վանկուվեր քաղաքում։ Մեխիկո Սիթիում արդյունաբերական դիզայն և Բարսելոնայում կերպարվեստ ուսումնասիրելուց հետո նա ձևավորեց իր ուրույն ստեղծագործական ոճը, որին բնորոշ են վառ գույները և խաղային տրամադրությունը: Նրա աշխատանքները ներկայացված են տարբեր ձևաչափերում՝ նկարազարդ գրքերից մինչև խմբագրական իլյուստրացիաներ։

Դիտել Ռաֆայելի Instagram–ի էջը

Artwork by Frank "Paper" Dunson from Georgia, USA  created for Visa’s Reimagine FIFA World Cup 2026 collaboration.

ԱՏԼԱՆՏԱ, ՋՈՐՋԻԱ

Ֆրենկ «Փեյփր» Դանսոն

Փեյփր Ֆրենկը Ջորջիա նահանգից ինքնուս նկարիչ է, որը ստեղծագործում է տարբեր արտահայտչամիջոցներով և խորապես կապված է Ատլանտայի ստեղծագործական համայնքի հետ։ Մեծանալով նկարիչների ընտանիքում՝ նա վերածեց իր անձնական փորձն ու անկատարությունները արտահայտիչ վիզուալ ոճի։ Ուսումն ավարտելուց հետո նա շարունակեց զարգանալ` ճանաչում ձեռք բերելով տեղական արվեստային համայնքում և պրակտիկա անցնելով դաջվածքի ճանաչված ստուդիայում։ Ատլանտան դարձավ այն քաղաքը, որը ձևավորեց նրա ստեղծագործական ուղին և առ այսօր ազդեցություն ունի նրա գործունեության վրա։

Դիտել Փեյփր Ֆրենկի Instagram–ի էջ

Artwork by Raheem "King" Saladeen Johnson from Pennsylvania, USA, created for Visa’s Reimagine FIFA World Cup 2026 collaboration.

ՖԻԼԱԴԵԼՖԻԱ, ՓԵՆՍԻԼՎԱՆԻԱ

Ռահիմ «Քինգ» Սալադին Ջոնսոն

Արևմտյան Ֆիլադելֆիայում ծնված և մեծացած Ռահիմ Սալադին Ջոնսոնը, որը հայտնի է Քինգ Սալադին անվամբ, դեռ վաղ տարիքում բացահայտեց արվեստի հանդեպ իր կիրքը` չնայած ստեղծագործական զարգացման սահմանափակ հնարավորություններին։ Ժամանակի ընթացքում նա գլխովին նվիրվեց գեղարվեստին և ստեղծեց այն վառ ու արտահայտիչ ոճը, որը նրան ճանաչում բերեց ԱՄՆ-ում և արտերկրում: Այսօր Քինգ Սալադինը հայտնի է իր դինամիկ, ժամանակակից աշխատանքներով, որոնք խորապես կապված են Ֆիլադելֆիայում իր մանկության հիշողությունների հետ։

Դիտել Քինգ Սալադինի Instagram–ի էջը

Artwork by JT Daniels from Oklahoma, USA   created for Visa’s Reimagine FIFA World Cup 2026 collaboration.

ԿԱՆԶԱՍ ՍԻԹԻ, ՄԻՍՈՒՐԻ

Ջեյ Թի Դենիելս

Կանզաս Սիթիում բնակվող նկարիչ Ջեյ Թի Դենիելսը իր ստեղծագործություններում միավորում է կերպարները, արտահայտություններն ու իրար վրա շարված ֆիգուրները ռիթմիկ կոմպոզիցիաների մեջ՝ ոգեշնչվելով քաղաքում շրջող մարդկանցով։ Նրա արվեստը փոխակերպում է մարդկային առօրյա շփումը կապերի, աճի ու փորձի փոփոխականության մասին վիզուալ պատմությունների: Յուրաքանչյուր դեմք և կառուցվածք փոխանցում է Կանզաս Սիթիի և Ջեյ Թի-ի ուրույն ձեռագիրը ձևավորող համայնքների էներգիան:

Դիտել Ջեյ Թի-ի Instagram–ի էջը