• Freshworks

    Խնայեք մինչև 90% Freshworks ապրանքատեսակների համար Visa բիզնես քարտի միջոցով:

    Freshworks logo Freshworks logo

Ինչո՞վ է Freshworks համակարգը օգտակար ձեր բիզնեսին:

Freshworks-ը ամպի վրա հիմնված բիզնես ծրագրային ապահովումների առաջատար մատակարար է: Ընկերության արտադրանքը հեշտացնում է թիմերի համագործակցությունը միմյանց հետ և օգնում է հաճախորդներին տրամադրել լավագույն փորձը: Ամպի վրա հիմնված Saas արտադրանքի այս փաթեթն օգտագործվում է ավելի քան 150,000 հաճախորդների կողմից ամբողջ աշխարհում։

Ինչու՞ Freshworks։

  • ձեր հաճախորդների փոխգործակցությունների ամբողջական պատկերացում՝ անհատականացված փորձ ապահովելու համար, և եկամուտն ավելացնելու համար տվյալների օգտագործման հնարավորություն: Դուք կարող եք օգտագործել ինչպես ներկառուցված, այնպես էլ անհատական հաշվետվություններ գրադարաններից՝ ձեր բիզնեսի պահանջներին համապատասխան, որպեսզի մշակել ռազմավարություններ ներքին և արտաքին միջավայրի վերաբերյալ:
  • արհեստական ինտելեկտի վրա հիմնված ավտոմատացումն օգտագործելու կարողություն՝ կրկնվող առաջադրանքները կառավարելու և տարբեր բիզնես ստորաբաժանումներում աշխատանքային գործընթացները հեշտացնելու համար:
  • լուծում, որը հեշտ և մատչելի է իրականացնելու և ավելի հեշտ օգտագործելու համար:
  • հաճախորդների աջակցության ծրագրային ապահովումներից բացի, հարթակը տրամադրում է նաև տարբեր ոլորտների մասնագիտական իմացություն:

Հատուկ առաջարկ Freshworks-ից Visa բիզնես քարտապանների համար

Խնայեք մինչև 90% Freshworks ապրանքատեսակների համար Visa բիզնես քարտի միջոցով:

Ինչպե՞ս օգտվել առաջարկից:

  1. Մուտք գործեք Poshvine կայք, սեղմեք «Claim Offer» կոճակին և մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
  2. Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայք մուտք գործելու համար և շարժվեք առաջ՝ համաձայն կայքում ներկայացված տեղեկատվության։
  3. Ուղարկեք նամակ [email protected] հասցեին, եթե ունեք ծրագրի հետ կապված լրացուցիչ հարցեր:

Առաջարկը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, 23:59 GMT-ն:

Պայմանները և դրույթները

Գործընկերների պայմանները և դրույթները:
Առաջարկը տարածվում է միայն նոր հաճախորդների վրա և չի տարածվում Freshworks-ի գործող հաճախորդների վրա։ Վարկային սահմանաչափը սակարկելի չէ։ Վարկերը չեն կարող ավելացվել կամ փոխանցվել ապրանքատեսակների միջև: Վարկերը կկիրառվեն միայն Pro սակագնային պլանի դեպքում: Առաջարկը վերաբերում է ապրանքների ստորև ներկայացված ցանկին՝ Freshsales Suite – CRM լուծում վաճառքի և մարքեթինգի ավտոմատացման համար, Freshsales – CRM ծրագրային ապահովում, Freshmarketer –մարքեթինգի ավտոմատացման ծրագրային ապահովում, Freshdesk Omnichannel – հաճախորդների աջակցության համընդհանուր ծրագրային ապահովում, Freshdesk Support Desk – հաճախորդների աջակցության ծրագրային ապահովում, Freshdesk Contact Center – ամպային հեռախոսակապի ծրագրային ապահովում, Freshdesk Messaging – հաճախորդների հաղորդագրությունների փոխանակման ծրագրային ապահովում, Freshteam – կադրերի կառավարման ծրագրային ապահովում, Freshservice – ՏՏ ծառայությունների կառավարման ծրագրային ապահովում:

Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված:

Առաջարկների վերաբերյալ հարցեր ունե՞ք․ մեր VisaConcierge չատբոտը կօգնի ձեզ:

Բացե՛ք VisaConcierge չատբոտը, հիմնական մենյուի մեջ ընտրեք Support360-ը և ստացեք ամբողջական տեղեկություն: