-
Designs.ai
Ստացեք 25% զեղչ Basic և Pro տարեկան պլանների համար Designs.ai-ից Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչո՞վ է Designs.ai հարթակը օգտակար ձեր բիզնեսին:
Designs.ai -ը արհեստական ինտելեկտի հիման վրա աշխատող առցանց ստեղծագործական հարթակ է, որը ներառում է չորս հիմնական գործիքներ՝ Logomaker, Videomaker և Designmaker, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է օժանդակ գործիքների լայն տեսականիով, որոնք լրացնում են ձեր նախագծերը: Ծառայությունը շատ հեշտ է օգտագործել ֆրիլանսերների, ձեռնարկատերերի, մարքեթինգային թիմերի, գործակալների կամ ողջ ձեռնարկատիրության համար:
Ինչու՞ Designs.ai։
- արհեստական ինտելեկտի օգտագործում դիզայնի հազարավոր տարբերակներ ստեղծելու համար (կարելի է մշակել լոգո և դիզայնի ձևանմուշ՝ պարզապես մուտքագրելով ձեր ապրանքանիշի վերաբերյալ տեղեկությունները և նախասիրությունները):
- ավելի քան 20000 կաղապարներով և 10000 պիկտոգրամներով գրադարանի հասանելիություն:
- համատեղ աշխատանքի հնարավորություն, որը թույլ է տալիս թիմակիցներին հրավիրել նախագծերի վրա աշխատելու:
- հարմար և պարզ ինտերֆեյս:
Հատուկ առաջարկ Designs.ai-ից Visa բիզնես քարտապանների համար
Ստացեք 25% զեղչ Basic և Pro տարեկան պլանների համար Designs.ai-ից Visa բիզնես քարտի միջոցով:
Ինչպե՞ս օգտվել առաջարկից:
- Մուտք գործեք Poshvine կայք, սեղմեք «Claim Offer» կոճակին և մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ գործընկերոջ կայք մուտք գործելու համար։
- Կիրառեք կուպոնի կոդը և վճարեք ձեր բիզնես Visa քարտի միջոցով՝ առաջարկից օգտվելու համար:
Առաջարկը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, 23:59 GMT-ն:
Պայմանները և դրույթները
Գործընկերների պայմանները և դրույթները:
Առաջարկը գործում է միայն մեկանգամյա օգտագործման համար: Առաջարկը գործում է միայն Designs.ai կայքում: Առաջարկը չի գործում այլ առաջարկների, զեղչերի, գովազդայինակցիաների, էլեկտրոնային վաուչերների, էլեկտրոնային կտրոնների, արտոնությունների կամ նվեր վկայականով գնումների, համալիր ընտրացանկերի, հատուկ ընտրացանկերի, առաջարկվող անդամակցության առավելությունների հետ միասին, եթե այլ բան նշված չէ: Առաջարկը ենթակա չէ գնման կամ կանխիկ միջոցներով փոխանակման: Designs.ai-ի գործիքներով ինչ է կարելի անել և ինչ չի կարելի անել՝ https://designs.ai/en/dos-and-donts: Designs.ai-ի և/կամ առաջարկների հետ կապված ծառայությունների վերաբերյալ բոլոր կարծիքները պետք է անմիջապես ուղարկվեն Designs.ai-ի հաճախորդների սպասարկման կենտրոն: Առաջարկների համար կարող են գործող պետական հարկեր և ծառայությունների վճարներ գանձվել, որտեղ այն կիրառելի է: Գնման նվազագույն պահանջ ունեցող գովազդային ակցիաների համար գնման նվազագույն գումարը չի ներառում հարկերն ու վճարները, եթե այլ բան նշված չէ:
Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված: