• Ձեր ճամփորդությունը սկսվում է մինչև թռիչքը՝ Visa-ի հետ

    A person stands in an airport terminal with a suitcase, watching an airplane take off through large windows. A person stands in an airport terminal with a suitcase, watching an airplane take off through large windows.

Կայանեք ձեր մեքենան հարմարավետ վայրում. Visa-ն առաջարկում է կայանատեղի Զվարթնոցում

Visa պրեմիում քարտապանները կարող են օգտվել անվճար կայանման հնարավորությունից Զվարթնոց միջազգային օդանավակայանում: Visa Concierge չատբոտի օգնությամբ կարող եք ստանալ ձեր նախընտրած փաթեթը՝ 1 կամ 2 ժամ կայանման տարբերակներով։

Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի գլխավոր օդային դարպասն է։

Ճամփորդեք հարմարավետ՝ վստահ լինելով, որ առանց ավելորդ վճարների ձեր մեքենան կայանված է ապահով վայրում։

Անվճար փաթեթների քանակը կախված է ձեր քարտի տեսակից՝

  • Visa Platinum – տարեկան 1 փաթեթ
  • Visa Signature – տարեկան 2 փաթեթ
  • Visa Infinite – տարեկան 3 փաթեթ

Ինչպես օգտվել առաջարկից

  • Բացեք Visa Concierge չատբոտը Telegram-ում կամ Viber-ում,
  • Ընտրեք «Զվարթնոցի ավտոկայանատեղի» բաժինը,
  • Նշեք պահանջվող փաթեթը՝ 1 կամ 2 ժամ:
  • Ստացեք ձեր վաուչերը և ներկայացրեք այն օդանավակայանի կայանատեղիում:

Մանրամասներ, որոնք պետք է հաշվի առնել

  • Ակտիվացումների քանակը սահմանափակ է մեկ տարվա ընթացքում։
  • Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես ստանալ վաուչեր՝ չատբոտի միջոցով։
  • Առաջարկը չի համադրվում Visa-ի այլ առաջարկների հետ։

Առաջարկը գործում է Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտապանների համար մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: