-
Visa-ի էքսկլյուզիվ առաջարկները Սաուդյան Արաբիայում։
Հյուրանոցներ

Մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը
Six Senses
15% զեղչ անմոռանալի հանգստի համար
Ընկղմվե՛ք շքեղության և առանձնության մթնոլորտ Visa-ի հետ և ստացե՛ք 15% զեղչ համշխարհային համբավ ունեցող Six Senses (Red Sea) առողջարաններում, որտեղ ներդաշնակորեն միախառնվում են բնությունն ու հարմարավետությունը։
Ընտրե՛ք հանգստի կատարյալ վայրը և վայելե՛ք եզակի վելնես-ծրագրերն ու խոհարարարակն հնարքները։
Ակցիայի պայմանները.
- Հատուկ առաջարկը հասանելի է միայն կացության ամրագրման ժամանակ։
- Առաջարկը գործում է Visa-ի բոլոր քարտապանների համար։

Մինչև 2025 թվականի նոյեմբերի 14-ը
Holiday Inn & Suites
15% զեղչ կացության համար
Ճանապարհորդե՛ք հարմարավետությամբ և ստացե՛ք կացության արժեքի 15% զեղչ՝ ամրագրելով համարներ Holiday Inn & Suites (ԱլԽոբար) հյուրանոցում՝ Visa քարտով։
Լինի ընտանեկան հանգիստ, թե գործնական ուղևորություն կամ հանգստյան օրեր նոր քաղաքում՝ Holiday Inn & Suites-ը կպարգևի հարմարավետություն, ժամանակակից սպասարկում և հարմար տեղակայում։
Ակցիայի պայմանները՝
- Առաջարկը գործում է Visa-ի բոլոր քարտապանների համար։
- Հատուկ առաջարկը գործում է ԱլԽոբար քաղաքում

Մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը
Warwick
10% զեղչ Warwick հյուրանոցներում
Բացահայտե՛ք Warwick Hotels & Resorts-ի էլեգնատությունն ու հյուրընկալությունը և ստացե՛ք 10% զեղչ՝ կացությունը Visa քարտով ամրագրելու դեպքում։
Ընտրե՛ք Warwick հյուրանոցն ու վայելե՛ք ոճային ինտերիերները, առաջնակարգ սպասարկումը և հարմարավետ տեղակայումը։
Ամրագրե՛ք համարը warwickhotels.com կայքի հղումով և օգտվե՛ք էքսկլյուզիվ առաջարկներից։
Ամրագրե՛ք կացությունը Սաուդյան Արաբիայի Warwick հյուրանոցներում Visa-ի հետ և ստացե՛ք 10% զեղչ։
Ակցիայի պայմանները.
- Առաջարկը գործում է Visa-ի բոլոր քարտապանների համար։
- Հատուկ առաջարկը գործում է Էր-Ռիադի, Ջեդդայի, Դամմամի, ԱլՋուբեյլի, ԱլԽոբարի և ԱլԹաիֆի հյուրանոցներում։

Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը
Seafront Luxury Suites
30% զեղչ և հատուկ առաջարկներ կացության համար
Զգացե՛ք ծովային քամու և Seafront Luxury Suites-ի համայնապատկերային տեսարանների ամբողջ հմայքը։
Visa քարտապանների համար Seafront Luxury Suites (Ջեդդա) հյուրանոցում գործում են էքսկլյուզիվ առաջարկներ․
- 30% զեղչ կացության ամրագրման համար:
- 3 գիշեր ամրագրելու դեպքում՝ 4-րդը նվեր, կամ 4 գիշեր ամրագրելու դեպքում՝ 5-րդն ու 6-րդը նվեր։
Ընկղմվե՛ք օվկիանոսի տեսարնով շքեղ սյութ-համարների հարմարավետության մթնոլորտ, վայելե՛ք մասնավոր տերրասներն ու առաջնակարգ սպասարկումը։
Ակցիայի պայմանները.
- Առաջարկը գործում է Visa-ի բոլոր քարտապանների համար։
- Հատուկ առաջարկը գործում է Ջեդդա քաղաքում։

Մինչև 2025 թվականի հոկտեմբերի 17-ը
Mandarin Oriental AlFaisaliah
Երրորդ գիշերն անվճար
Երկարաձգե՛ք ձեր հաճույքը և ստացե՛ք երրորդ գիշերն անվճար՝ ամրագրելով Mandarin Oriental AlFaisaliah-ում Visa քարտով։
Ընկղմվե՛ք շքեղության և անթերի սպասարկման աշխարհ՝ վայելելով էլեգանտ համարները, սպա-միջամտությունները և խոհարարական հնարքները։
Ակցիայի պայմանները՝
- Առաջարկը գործում է Visa-ի բոլոր քարտապանների համար։
- Հատուկ առաջարկը գործում է Էր-Ռիադ քաղաքում
- Ուշադրություն՝ գանձվում են տեղական հարկեր։ Սակագների վրա ավելանում են 5% մունիցիպալ տուրք ու 15% ԱԱՀ
- Սակագները կարող են փոփոխվել, ինչպես նաև տարբերվել օրվա տարբեր ժամերին։ Սակագինը արտացոլում է մեկ գիշերվա միջին արժեքը՝ ներառյալ անվճար գիշերը։
- Առաջարկը կախված է տեղերի առկայությունից, չի գործում խմբերի համար և չի կարող համակցվել այլ առաջարկների հետ։
- Եթե ամրագրումը չեղարկվում է մինչև ժամանմանը նախորդող օրվա ժամը 16:00, վճար չի գանձվում։ Հատուկ միջոցառումների ժամանակահատվածում կարող են կիրառվել ամրագրման չեղարկման հատուկ պայմաններ։
- Ամրագրման համար անհրաժեշտ է կրեդիտային քարտ, սակայն ոչ մի վճար չի գանձվի մինչև դուրսգրումը։
- Մուտքի գրանցումը կատարվում է 15:00-ին, իսկ դուրսգրման գրանցումը՝ 12:00-ին։

Մինչև 2025 թվականի նոյեմբերի 14-ը
Voco Hotel
15% զեղչ կացության համար
Վայելե՛ք ոճային և ժամանակակից հանգիստը Voco Hotel-ում՝ վճարելով Visa քարտով և ստանալով էքսկլյուզիվ 15% զեղչ։
Յուրաքանչյուր Voco հյուրանոց համատեղում է տնական հարմարավետությունն ու պրեմիում կարգի սպասարկումը՝ ստեղծելով կատարյալ մթնոլորտ ձեր ուղևորության համար։
Ձևակերպե՛ք Voco Hotel-ում (ԱլԽոբար) կացության ամրագրումը Visa քարտով և ստացե՛ք 15% զեղչ։
Ակցիայի պայմանները.
- Առաջարկը գործում է Visa-ի բոլոր քարտապանների համար։
- Հատուկ առաջարկը գործում է ԱլԽոբար քաղաքում
Շոփինգ

Մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը
AlBadr Optical
Մինչև 25% զեղչ օպտիկական սրահների ծառայությունների համար
AlBadr Optical-ը Սաուդյան Արաբիայի օպտիկական սրահների առաջատար ցանցն է, որը ներկայացված է երկրի խոշորագույն քաղաքների 15 մասնաճյուղերում՝ Էր-Ռիադ, Ջիդդա, Դամամ և այլն։
Ապրանքանշանը առաջարկում է ոճային արևապաշտպան ակնոցների, բժշկական շրջանակների և ամենաբարձր որակի կոնտակտային ոսպնյակների լայն տեսականի։
Հատուկ Visa քարտապանների համար գործում է էքսկլյուզիվ առաջարկ․
- 25% զեղչ արևապաշտպան և բժշկական ակնոցների համար:
- 20% զեղչ կոնտակտային, բժշկական, թափանցիկ և դեկորատիվ ոսպնյակների համար։
Զգացե՛ք հարմարավետությունն ու ոճը AlBadr Optical-ի հետ. սա ձեր կատարյալ հայացքն է աշխարհին։
Ակցիայի պայմանները.
- Առաջարկը գործում է Visa-ի բոլոր քարտապանների համար։
- Զեղչը չի տարածվում Cartier և CHANEL ապրանքանշանների, ինչպես նաև ֆիքսված արժեքով ոսպնյակների վրա։

Մինչև 2025 թվականի սեպտեմբերի 29-ը
Lustro
20% զեղչ ոսկերչական զարդերի հավաքածուի համար
Էլեգանտություն, ոճ և անթերի վարպետություն. այս ամենը մարմնավորում է Lustro ոսկերչական ապրանքանշանը։
Մակնիշի հավաքածուները նրբագեղ են և բացառիկ, իսկ ապրանքանին զարդարող թանկարժեք քարերն ու ադամանդներն ընդգծում են դրանց սեփականատերերի անկրկնելի ճաշակը։
Այժմ դուք ունեք եզակի հնարավորություն. ձեռք բերել Lustro շքեղագույն զարդերը 20% զեղչով՝ վճարելով Visa քարտով։
Թույլ տվե՛ք ձեզ թանկարժեք մետաղների և քարերի փայլը. դրանք անմոռանալի կդարձնեն ձեր կերպարը։
Ռեստորաններ

Մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը
Մինչև 20% զեղչ ռեստորանում ընթրիքի համար
Էքսկլյուզիվ զեղչեր Visa քարտապանների համար՝ Էր-Ռիադի և Ջիդդայի ռեստորաններում։
Visa Signature, Platinum և Infinite քարտապանները կարող են օգտվել մինչև 20% հատուկ զեղչերից Էր-Ռիադի և Ջիդդայի լավագույն ռեստորանների և ընտրված հաստատություններում մատուցվող ճաշերի ու ընթրիքների համար։
Վայելե՛ք խոհարարության գլուխգործոցները և շահավետ առաջարկները։
Ռեստորաններ Էր-Ռիադում․
- Il Baretto՝ 20% զեղչ կիրակիից հինգշաբթի ժամը13:00-ից մինչև 18:00։
- Black Tap՝ 20% զեղչ շաբաթից չորեքշաբթի ժամը 18:00-ից մինչև 00:00։
- OK ՝ 20% զեղչ շաբաթից չորեքշաբթի ժամը 18:00-ից մինչև 00:00։
- MrChow՝ 20% զեղչ ընթրիքի համար
ժամը 18:00-ից մինչև 00:00։ - Ruya՝ 20% զեղչ ճաշերի և ընթրիքների համար
ժամը 13:00-ից մինչև 00:00։ - Jon & Vinny’s՝ 20% զեղչ կիրակիից մինչև երեքշաբթի
ժամը 08:00-ից մինչև 18:00։ - Sobhy Kaber՝ 20% զեղչ կիրակիից հինգշաբթի
ժամը 12:30-ից մինչև 18:00։ - Asmak Wadi El Nile՝ զեղչ ճաշերի և ընթրիքների համար
ժամը 13:00-ից մինչև 00:00։ - Nile Palace՝ 10%, զեղչ, գործում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 16-ը։
- Om Ali՝ 10%, զեղչ, գործում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 16-ը։
Ռեստորաններ Էր-Ռիադում և Ջիդդայում․
- Roka՝ 20% զեղչ՝ 13:00-ից մինչև 17:30 և 10% զեղչ ընթրիքի համար՝ 18:00-ից հետո։
Առաջարկները գործում են Visa Signature, Platinum և Infinite քարտապանների համար։
Ակցիայի գործողության ժամկետները.
- Հիմնական զեղչերը գործում են մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը։
- Nile Palace և Om Ali ռեստորաններում ակցիան գործում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 16-ը։
Բաց մի՛ թողեք նրբընտիր ճաշատեսակները զեղչով վայելելու հնարավորությունը։ Ամրագրե՛ք սեղան և օգտվե՛ք ձեր Visa քարտի առավելություններից։
SPA & Wellness
Մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը
Լավագույն սպա-առաջարկները
Մինչև 20% զեղչ հանգստի համար
Ընկղմվե՛ք ամբողջական հանգստի մեջ և վերականգնե՛ք ուժերը առաջատար սպա-կենտրոններում, որոնք առաջարկում են էքսկլյուզիվ զեղչեր Visa քարտապանների համար։
Լավագույն սպա-առաջարկները․
- 20% զեղչ Ocean Spa -ում
- 20% զեղչ Hot Stone Spa -ում
- 15% զեղչ Jo Spa -ում
Անկախ նրանից՝ փնտրում եք հանգստանալու տեղ երկար օրվա ավարտին, թե ուզում եք վայելել մերսում կամ մարմնի խնամքի շքեղ միջամտություններ, այս սպա-ծրագրերը հատուկ ստեղծված են ձեզ համար։
- 20% զեղչ Ocean Spa -ում
Շքեղ սպա-կենտրոն, որն առաջարկում է մարմնի, դեմքի և մազերի խնամքի ծառայությունների լայն ընտրություն։ - 20% զեղչ Hot Stone Spa -ում
Կատարյալ վայր տաք քարերով մերսման եզակի տեխնիկաների օգնությամբ խոր լիցքաթափման համար։ - 15% զեղչ Jo Spa-ում
Կենսական էներգիայի վերականգնման և հանգստի համար նախատեսված մեկուսի անկյուն, որն առաջարկում է մերսումներ, արոմաթերապիա և ռելաքսացիայի ծրագրեր։
Առաջարկը գործում է Visa-ի բոլոր քարտապանների համար։

Ավտովարձույթ

Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը
Budget
10% զեղչ ավտոմեքենայի վարձակալության համար
Budget-ը ավտովարձույթի համաշխարհային առաջատար ապրանքանշաններից մեկն է, որն առաջարկում է ավտոմեքենաների լայն ընտրություն գործարար ուղևորությունների, ճանապարհորդությունների և առօրյա կարիքների համար։
Budget-ի հետ դուք կստանաք հուսալիություն, հարմարավետություն և վարձույթի մատչելի պայմաններ՝ աշխարհի խոշորագույն քաղաքներում։
Այժմ Visa Infinite քարտապանները կարող են օգտվել ավտոմեքենաների վարձույթի համար առաջարկվող բացառիկ10% զեղչից։
Budget-ից վարձակալելու առավելությունները․
- Ավտոմեքենաների լայն ընտրություն՝ կոմպակտ մեքենաներից մինչև ամենագնացներ և լյուքսային մոդելներ։
- Հարմարավետ ամրագրում՝ առցանց և աշխարհով մեկ սփռված գրասենյակներում։
- Վարձակալության թափանցիկ պայմաններ՝ առանց թաքնված վճարների։
- Սպասարկման և հաճախորդների աջակցության բարձր մակարդակ։
Վայելե՛ք տեղաշարժման ազատությունն ու շահավետ պայմանները Budget-ի ևVisa-ի հետ։
Առաջարկը գործում է Visa-ի բոլոր քարտապանների համար։