Visa-ի ո՞ր քարտերին է հասանելի ապահովագրությունը։

Visa-ի կողմից հատուկ առաջարկ՝ հասանելի Visa Paltinum, Visa Sugnature, Visa Infinite, Visa Platinum Business և Visa Signature Business քարտերի համար՝ հետևյալ ապահովագրական դեպքերում

Ե՞րբ է ապահովագրությունը սկսում գործել։

Արտերկիր ճամփորդելիս

Ձեր ապահովագրությունը կսկսի գործել ավտոմատ, եթե դուք մինչ ուղևորության մեկնարկը

  1. Վճարել եք մեկնման և վերադարձի տոմսերը Visa-ի պրեմիում քարտով։
  2. Ամրագրել եք և վճարել կեցավայրի համար Visa-ի պրեմիում քարտով մինչ ուղևորության մեկնարկը
  3. Վճարել եք և՛ տոմսերի, և՛ կեավայրի համար Visa-ի պրեմիում քարտով մինչ ուղևորության մեկնարկը։

Մշտական բնակության երկրներում ճամփորդելիս ձեր ապահովագրությունը կսկսի գործել ավտոմատ կերպով, եթե մինչ ուղևորության մեկնարկը՝

Եթե պայմանականորեն ձեր Visa պրեմիում քարտով ամրագրել եք կացարան 2 գիշերվա համար, տանից ոչ պակաս, քան 100 կմ հեռավորության վրա։

Ապահովագրության արտոնությունները

Ողջ ընտանիքի ապահովագրություն

Եթե ճամփորդում եք ընտանիքի հետ, այն ևս կապահովագրվի (զուգընկեր/զուգընկերուհի և երեխաներ)։

Գործում է ամենուր

Ապահովագրությունը գործում է մշտական բնակության երկրոում և դրա սահմաններից դուրս

Shopping icon

Գնումների ապահովագրություն

Ձեր գնումների ապահովագրում վնասից կամ գողությունից։

Ապահովագրական բարձր սահմանաչափ

Մաքսիմալ արժեքը, որը կարող եք ստանալ ապահովագրական միջադեպի դեպքում, 2,5 միլիոն դոլարն է Visa Infinite քարտով, 750 հազար ամերիկյան դոլար Visa Signature-ի համար և 500 հազար ամերիկյան դոլար Visa Platinum կամ Visa Signature Business քարտերի դեպքում/համար։

Ապահովագրության ընդհանուր պայմաններ և կանոններ

Մինչ ուղևորության մեկնարկը խորհուրդ է տրվում լրացնել ապահովագրական հավաստագիրը, քանի որ այն կարող են պահանջել մաքսային վերահսկման կետում։

Դուք կարող եք ինքնուրույն լրացնել ստացականը՝ վերբեռնելով այն հետևյալ հղումով, Insurance benefits բաժնում կամ օգնության դիմել Visa-ի կոնսիերժ ծառայությանը։

Մեկ ուղևորության տևողությունը 90 օր է, բայց որ ավելին քան 183 օր մեկ տարվա ընթացքում։ Եթե ուղևորությունը տևում է 90 օրից ավելի, այն համարվում է ամբողջությամբ չապահովագրված։

Ձեր ապահովագրությունը մեկնարկում ու ավարտվում է մշտական բնակության երկրից մեկնելիս և այնտեղ վերադառնալիս։

Ինչպե՞ս են ապահովագրվում տարբեր դեպքերը

Չվերթի կամ ուղեբեռի ուշացման դեպքում առնվազն 4 ժամում փոխհատուցում ստանալու համար, դուք անպայման պետք է գրանցված լինեք չվերթին և ավիաընկերությունից չվերթի կամ ուղեբեռի ուշացման վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ վերցնեք։

Տեղեկացնում ենք, որ ծառայությունը չի հոգում

  • ուղեբեռի կորուստը հետաձգման, բռնագրավման կամ առգրավման դեպքում,
  • պահանջները, որոնք վերաբերում են ուղեբեռին, որը տեղափոխվել է որպես բեռ կամ տրանսպորտային կցորդ,
  • չվերթի չեղարկումը։

*Ուղեբեռի ուշացումը ապահովագրվում է միայն մշտական բնակության երկրից մեկնելու դեպքում

Հարցեր և պատասխաններ

Ներբեռնե՛ք ապահովագրական հավաստագրերն ու դիտե՛ք ապահովագրության պայմանագրերը հղումով՝ https://cardholderbenefitsonline.com.

Ապահովագրող՝ CHUBB INSURANCE SOUTH AFRICA LIMITED, Հարավային Աֆրիկա.
Լիազորված ֆինանսական ծառայություններ մատուցող (FSP No: 27176): Գրանցման համարը №1973/008933/06 12.06.2007-ից.