-
Tax Free-ով գնումներն ավելի շահավետ են Visa-ի և Global Blue-ի հետ
20%-ով բարձր Tax Free* Visa-ի և Global Blue-ի հետ
* Tax free՝ ավելացված արժեքի հարկի գումարի վերադարձման համակարգ։
Առաջարկն այլևս չի գործում։ Տեսնել Visa-ի բոլոր ընթացիկ առաջարկները
Ակցիայի մանրամասները
Visa քարտապանները ստանում են լրացուցիչ 20% գումարի վերադարձ (մինչև 500 եվրո յուրաքանչյուր գնման դիմաց) ակցիայի մասնակից խանութներում Global Blue-ից Tax Free ձևակերպելու դեպքում:
Ակցիայի պայմանները
Ներբեռնեք QR կոդը: Սեղմեք, որպեսզի ծանոթանաք ակցիայի մասնակից ապրանքանիշերին ու խանութներին։
Ցույց տվեք QR կոդն ու Visa քարտը խանութում և խնդրեք ձևակերպել ձեր գնումները Tax Free-ով:
Վերադարձի ժամանակ ձեր Tax Free կտրոնը ներկայացրեք մաքսատանը:
Վայելե՛ք հավելյալ քեշբեքը: Միջոցների 20%-ը ավտոմատ կերպով կփոխանցվի ձեր Visa քարտին:
-
Ակցիան գործում է մինչև 31.12.2023 թ.
Այն մասնակիցները, որոնք Tax Free-ն ձևակերպում են Global Blue-ի հետ ակցիայի մասնակից խանութներում, կարող են ստանալ լրացուցիչ 20% քեշբեք՝ օգտագործելով իրենց Visa քարտը: Ակցիայից օգտվելու համար խանութներում տրամադրեք գովազդային QR կոդը և այն Visa քարտը, որով ձևակերպել եք Tax Free-ն Global Blue-ում: Հավելյալ 20%-ը հաշվարկվում է վերադարձի գումարից և ոչ վաճառքի գնից։ Օրինակ՝ 1000 եվրո արժողությամբ ապրանքների համար վճարելուց հետո հարկի վերադարձը 140 եվրո է։ Հավելյալ 20% 140 եվրոյից՝ 28 եվրո։ Հավելյալ գումարի վերադարձը կգրանցվի ձեր Visa քարտին, երբ Global Blue-ն ստանա ձեր գնումների մաքսային հաստատումը: Լրացուցիչ փոխհատուցման վճարումները սովորաբար կատարվում են ԵՄ-ից դուրս գալուց հետո 7 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, օրինակ, երբ Tax Free ձևակերպումը փոստով ուղարկվում է Global Blue-ին, այն կարող է տևել մինչև 90 օր: Հավելյալ փոխհատուցման առավելագույն գումարը, որը վճարվում է առանց հարկման, կազմում է 500 եվրո: Վերոնշյալ գումարները պետք է հաշվարկվեն վճարման օրը եվրոյի գնման փոխարժեքին համապատասխան: Ակցիան կարող է հետ կանչվել Global Blue-ի կողմից առանց ծանուցման:
Մասնակից երկրներ՝
Ի՞նչ է Tax Free-ն
Global Blue-ի Tax Free ծառայությունը օտարերկրյա գնորդների համար ապրանքների վրա ավելացած արժեքի հարկերը հետ ստանալու հնարավորություն է։ Այդպիսով ձեր արտասահմանյան ճանապարհորդություններն առավել շահավետ են դառնում։
Ամեն տարի ամբողջ աշխարհից միլիոնավոր գնորդներ օգտվում են Global Blue-ի Tax Free ծառայությունից՝ աշխարհի ավելի քան 300,000 գործընկեր խանութներից գնված ապրանքների ԱԱՀ-ը հետ ստանալու համար:
ԳՆԵ՛Ք
Կատարե՛ք գնումներ ակցիայի մասնակից խանութներից, ցուցադրե՛ք գովազդային QR կոդը և ձեր Visa քարտը Global Blue Tax Free-ն ձևակերպելիս:
ԳՐԱՆՑՎԵ՛Ք
Վերադարձի ժամանակ հաստատե՛ք ձեր Tax Free կտրոնը մաքսայինում կամ մեկնման գոտում գտնվող հատուկ կրպակներում:
ՎԵՐԱԴԱՐՁՐԵ՛Ք
Ստացե՛ք ԱԱՀ-ի և հավելյալ 20%-ի վերադարձը ձեր Visa քարտին:
Հաճախ տրվող հարցեր
-
Դուք կարող եք դիմել Tax Free-ի համար այն ապրանքների դեպքում, որոնք ավելացրել են ԱԱՀ կամ վաճառքի հարկ՝ պայմանով, որ դրանք տուն տանեք չօգտագործված վիճակում, իրենց սկզբնական փաթեթավորմամբ: Այնուամենայնիվ, դա չի վերաբերում ընդունող երկրում օգտագործվող սննդին և խմիչքին:
-
Ցույց տվեք գովազդային QR կոդը և Visa քարտը խանութի աշխատակիցներին գնումից անմիջապես հետո և պահանջեք Tax Free Global Blue-ից: Հաստատե’ք ձեր Tax Free կտրոնը մաքսատանը վերադարձի ժամանակ:
-
Վաճառքի անդորրագրերը, ամբողջությամբ լրացված Tax Free կտրոնը և ձեր չօգտագործված իրերն իրենց սկզբնական փաթեթավորմամբ: Մի՛ տեղավորեք ձեր գնումներն ուղեբեռում:
-
Այո, խանութից պահանջե՛ք Global Blue Fast Refund-ը և մի՛ մոռացեք ներկայացնել ձեր Visa քարտը: