-
Մինչև 7% քեշբեք Booking.com-ում Visa քարտով վճարելիս
Կազմակերպեք ձեր հանգիստը Booking.com-ի հետ և ստացեք մինչև 7% գումարի վերադարձ՝ Visa քարտով վճարելիս
Ճանապարհորդեք Visa-ի և Booking.com-ի հետ. մինչև 7% քեշբեք ամրագրման համար
Ուղևորության հարմարավետությունը սկսվում է լավ ընտրված բնակարանից կամ հյուրանոցից։ Ընտրեք ձեր ճաշակին ու կարիքներին համապատասխան մնալու վայր՝ թե՛ հանգստի, թե՛ գործուղման ժամանակ։ Ամրագրեք բնակարան կամ հյուրանոց Booking.com-ում և ստացեք մինչև 7% քեշբեք՝ Visa քարտով վճարելիս։ Վերադարձված գումարը կուտակվում է ձեր Booking.com դրամապանակում և հասանելի է հաջորդ ամրագրումների ժամանակ օգտագործելու համար։
2025 թվականի հունիսի 3-ից նոյեմբերի 30-ը Visa-ն մեկնարկում է համատեղ ակցիա Booking.com-ի հետ։ Կատարե՛ք ամրագրում Booking.com/Visa հատուկ հղումով, վճարեք Visa քարտով և ստացեք մինչև 7% քեշբեք։
Կարևոր է իմանալ. Քեշբեքը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ ամրագրումը կատարվում է Booking.com/Visa հատուկ հղումով։
Եթե մուտք գործեք կայք առանց հատուկ հղման, ապա չեք կարողանա մասնակցել ակցիային։
Ամրագրումը կարելի է կատարել նաև Booking.com-ի հավելվածի միջոցով, սակայն մինչ այդ անհրաժեշտ է անցնել հատուկ հղումով՝ Booking.com/Visa։
Եթե ձեր սարքում արդեն ներբեռնված է հավելվածը, ապա հատուկ հղումով անցնելու դեպքում ավտոմատ կերպով կբացեք հավելվածը։
Պայմանները.
- Քեշբեքի առավելագույն չափը՝200 եվրո մեկ ամրագրման համար։
- Քեշբեքը կարելի է ստանալ մի քանի անգամ՝ յուրաքանչյուր նոր ամրագրման դեպքում։
- Առաջարկը գործում էմիայն հատուկ հղումով կատարված ամրագրումների համար։
- Քեշբեքըչի տրամադրվում չեղարկված կամ չօգտագործված ամրագրումների դեպքում։
- Գործում էմիայն Booking.com/Visa հատուկ հղումով կատարված ամրագրումների դեպքում։
- Ուղիղ Booking.com կայքի միջոցով կատարված ամրագրումները չեն մասնակցում ակցիային։
- Քեշբեքը տրամադրվում էմիայն կացության համար՝ չի ներառում ավիատոմսեր, տրանսպորտ, հարկեր և լրացուցիչ ծառայություններ։
- Քեշբեքի վավերականության ժամկետը՝24 ամիս։
- Առաջարկըչի համակցվում այլ ակցիաների կամ զեղչերի հետ։
- Ակցիայի բոլոր պայմանները սահմանում և կառավարում է Booking.com-ը։
Ինչպե՞ս օգտվել առաջարկից
- Անցեք հատուկ հղումով՝ Booking.com/Visa։
- Մուտք գործեք կամ գրանցվեք Booking.com-ում։
- Ընտրեք կացության վայրը և ուղևորության ամսաթվերը։
- Հավաստիացեք, որ քեշբեքի չափը նշված է «Գների ամփոփում» բաժնում։
- Ընտրեք վճարման «Վճարել հիմա» տարբերակը՝ միայն Booking.com/Visa հատուկ հղման միջոցով անցնելու դեպքում։ Pay at location տարբերակը ընտրելու դեպքում քեշբեք չի տրամադրվում։
- Վճարեք ցանկացած Visa քարտով (նախապես վճարված ոչ վերականգնվող քարտերը չեն մասնակցում ակցիային)։
- Սահմանված ժամկետում ստացեք ձեր քեշբեքը․ այն կփոխանցվի ձեր Booking.com դրամապանակին՝ կացության ավարտից 64 օր անց։
Ամրագրեք և վճարեք կացության համար 2025 թ. հունիսի 3-ից մինչև նոյեմբերի 30-ը։
Ճանապարհորդության ժամանակահատվածը տվյալ ամրագրման համար՝ 2025 թ. հունիսի 3-ից մինչև 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ։