• Բացահայտե՛ք շոփինգը նորովի Visa պրեմիում քարտով

    Four people walk outside in front of buildings with steep, red-tiled roofs and dormer windows on a cloudy day. Four people walk outside in front of buildings with steep, red-tiled roofs and dormer windows on a cloudy day.

Բացառիկ զեղչեր, առավելություններ և հասանելիություն VIP սրահներ, Bicester Village-ի աութլեթներ Visa Platinum, Signature և Infinite քարտերով։

Ամառը ոչ միայն հանգստի, այլև՝ յուրօրինակ տպավորությունների մասին է։ Այդ իսկ պատճառով Visa-ն պրեմիում քարտապանների համար պատրաստել է բացառիկ առավելություններ Եվրոպայի լավագույն աութլեթ կենտրոններում՝ Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Բարսելոնայում, Մադրիդում, Դուբլինում, Բրյուսելում, Մյունխենում և Ֆրանկֆուրտում։

Visa Platinum, Signature և/կամ Infinite քարտերով ձեզ սպասվում են՝

  • զեղչեր համաշխարհային բրենդների բուտիկներում
  • ըմպելիքի վաուչերներ՝ նորաձև ռեստորաններում
  • «Թեթև գնումներ» ծառայություն
  • մուտք՝ The Apartment-ի մասնավոր VIP տարածք
  • Tax Free (Global Blue) պարզեցված գրանցում

Արտոնություններից օգտվելու համար հարկավոր է ունենալ VIP հրավեր։ Պարզապես ընտրե՛ք աութլեթը և ներբեռնե՛ք ձեր Visa քարտի տեսակին համապատասխան QR կոդ։

Two women stand in a room with a clothing rack, looking at clothes and smiling. Shelves with dishes, glassware, and fruit are visible in the background.

10% զեղչ համաշխարհային բրենդների բուտիկներում

Visa քարտապանները կարող են օգտվել 10% զեղչից ավելի քան 500 բուտիկներում, որտեղ ներկայացված են սիրված լյուքս բրենդներ։

Առաջարկից օգտվելու համար՝

  1. Ներբեռնե՛ք VIP հրավերը
  2. Ընտրե՛ք աութլեթը
  3. Ցույց տվե՛ք QR կոդը վաճառասեղանի մոտ

Ուշադրություն. նույն QR կոդը թույլ է տալիս օգտվել նաև ըմպելիքի վաուչերից և «Թեթև գնումներ» ծառայությունից։

Կարևոր է իմանալ՝

  • Զեղչը գործում է միայն այցի օրը՝ QR կոդի ներկայացման դեպքում
  • Կիրառվում է անմիջապես վաճառասեղանի մոտ՝ վճարումը կատարելուց հետո
  • Չի համատեղվում բուտիկների այլ առաջարկների հետ

Հասանելի է միայն Visa Platinum / Signature / Infinite քարտերով վճարելու դեպքում

Two people sit at a table with food, smiling and looking at a camera together, surrounded by plants in the background.

Ըմպելիքի վաուչեր Village-ի ռեստորաններում

Ստացեք հաճելի նվեր՝ £5/€5 արժողությամբ ըմպելիք՝ աութլեթ կենտրոնի ռեստորաններից մեկում։

  1. Ներբեռնե՛ք VIP հրավեր
  2. Ցույց տվե՛ք QR կոդը Concierge-ի կետի մոտ
  3. Վայելե՛ք ձեր ըմպելիքը գնումների ընթացքում

Կարևոր է իմանալ՝

  • Մեկ QR կոդի դիմաց տրամադրվում է մեկ վաուչեր՝ հենց այցելության օրը
  • Ըմպելիքը կարող եք ընտրել մենյուից (ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային՝ կախված երկրի ու ռեստորանի կանոններից)
  • Առաջարկը գործում է միայն VIP հրավերի և Visa պրեմիում քարտի առկայության դեպքում
A man in a suit and a woman in a patterned dress with sunglasses walk outdoors holding shopping bags.

Թեթև գնումներ» ծառայություն (Hands-Free Shopping)

Մոռացե՛ք ծանր պայուսակների մասին․ «Թեթև գնումներ» ծառայությունը թույլ է տալիս ժամանակավորապես հանձնել ձեր գնումները և վերցնել դրանք ձեզ հարմար պահի։

  1. Concierge-ի կետի մոտ ներկայացրե՛ք ձեր VIP հրավերը և Visa քարտը։

Կարևոր է իմանալ՝

  • Գնումները կարող եք հանձնել պահեստավորման այցի ընթացքում՝ցանկացած պահի։
  • Վերջում բոլոր գնումները կարող են տրամադրվել մեկ վայրում կամ առաքվել ձեր մեքենայի / տաքսիի / հյուրանոցի մոտ (կախված տեղանքից)
  • Ծառայությունն անվճար է Visa Platinum, Signature և Infinite քարտապանների համար
A woman in a white dress stands at an open door, holding a cup and looking outside; a dining table with flowers and food is set nearby.

Մուտք The Apartment VIP սրահ

The Apartment-ը փակ լաունջ գոտի է՝ անհատական պրեմիում սպասարկմամբ հանգստի համար։

Մուտքի համար՝

  1. Ներբեռնե՛ք VIP հրավերը
  2. Ուղարկե՛ք էլեկտրոնային նամակ ընտրված Village կենտրոնին՝ այցից առնվազն 48 ժամ առաջ
  3. Նամակում նշե՛ք այցի ամսաթիվը, ձեր Visa քարտի տեսակը, հյուրերի քանակը և այցելության նպատակը (օր.՝ հանգիստ, հանդիպում, աշխատանք և այլն)

Կարևոր է իմանալ՝

  • The Apartment-ը մասնավոր տարածք է և հասանելի է միայն նախնական հաստատմամբ։
  • Հյուրերը կարող են օգտվել Wi-Fi-ից, ըմպելիքներից և անհատական խորհրդատվությունից։
  • Պահանջվում է նախնական գրանցում՝ առնվազն 48 ժամ առաջ. ծանրաբեռնվածության դեպքում մուտքը կարող է սահմանափակվել։
  • Մուտքը հասանելի է միայն Visa Signature և Visa Infinite քարտապանների համար։
Two women look at a brochure; one wears a red uniform and hat behind a counter, the other stands in front of her. A map is visible in the background.

ԱԱՀ-ի վերադարձ (Tax Refund)՝ Global Blue-ի հետ համագործակցությամբ

Visa-ն հեշտացնում է Tax Free գործընթացը՝ ընդամենը մի քանի քայլով՝

  1. Գրանցվե՛ք առցանց՝ նախապես (բավարար է մեկ անգամ)
  2. Գնում կատարելիս ներկայացրե՛ք գծային շտրիխ-կոդը
  3. Մաքսային ստուգումն անցնելուց հետո գումարը ավտոմատ կվերադարձվի ձեր Visa քարտին։

Այս առավելությունից օգտվելու համար Visa քարտապանները պետք է նախապես գրանցվեն Global Blue համակարգում։

Գրանցման հղումներ (Tax Refund — Global Blue)՝

Կարևոր է իմանալ՝

  • Ծրագիրը գործում է միայն Global Blue-ի գործընկեր բուտիկներում
  • Առնվազն €100,01 արժեքով գնումների համար
  • Գծային շտրիխ-կոդը գործում է բոլոր հետագա գնումների համար
  • Վերադարձը կատարվում է նույն Visa քարտին՝ ԵՄ տարածքից դուրս գալը հաստատելու դեպքում

Պարտադիր է անցնել մաքսային հաստատման գործընթաց։ Հակառակ դեպքում վերադարձ չի կատարվի։

  1. Առավելություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել VIP հրավերի QR կոդը, որը ստեղծված է ընտրված Village կենտրոնի կայքում կամ Visa քարտին համապատասխան էջում։
  2. QR կոդը գործում է միայն ներբեռնելու օրը և կիրառելի է միաժամանակ մի քանի առավելությունների համար (զեղչ, ըմպելիք, «Թեթև գնումներ»)։
  3. QR կոդը ենթակա չէ վերադարձի կամ երկրորդ օգտագործման։
  4. Առավելությունները գործում են միայն բուտիկների և Concierge-ի կետի աշխատանքային ժամերին։
  5. Առավելություններից յուրաքանչյուրի պայմանները կարող են տարբերվել՝ ըստ երկրի, աութլեթ կենտրոնի և Visa քարտի տեսակի։
  6. The Apartment սրահ մուտքը թույլատրվում է միայն Guest Services-ի նախնական հաստատմամբ։
  7. Tax Refund-ի ձևակերպման համար գնորդը րպետք է լինի ԵՄ բնակիչ և պետք է կատարի €100,01 և ավելի արժողությամբ գնումներ՝ Global Blue-ի գործընկեր խանութներում։
Առաջարկը գործում է Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտապանների համար մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։