DragonPass logo DragonPass logo

DragonPass` Visa պրեմիում քարտապանների համար բիզնես-լաունջների նոր մատակարար

լուծումներ է առաջարկում ուղևորությունների և օդանավակայանների հարմարվետությունն ապահովելու համար։ 

Visa-ն շարունակում է լավագույն թվային փորձառնություն ապահովել պրեմիում քարտապանների համար, և այդ կապակցությամբ մենք ուրախ ենք ներկայացնել էական փոփոխությունների մասին։  

  • 2024 թվականի հոկտեմբերի 1-ից Visa-ի լաունջ-սրահների ծառայությունների մատակարարը կդառնա DRAGONPASS-ը։
    Փոփոխությունը ուժի մեջ մտնելուց հետո բոլոր նախորդ անդամակցությունները չեն տեղափոխվի և կկորցնեն իրենց ուժը։ 
  • Սկսած 2024 թվականի հոկտեմբերի 1-ից օդանավակայանի լաունջ-սրահների հասանելիության օգտատիրական ուղին կդառնա թվային։ Հաճախորդներին կառաջարկվի օգտվել Visa Airport Companion հավելվածից, ներբեռնելով այն AppStore-ից կամ Play Market-ից, կամ էլ՝ Visa Concierge չատ-բոտի օգնությամբ։

Նոր գործընկերոջ՝ DragonPass-ի հետ միասին Visa-ն կշարունակի ապահովել Visa պրեմիում քարտապանների մուտքը ամբողջ աշխարհի օդանավակայանների լաունջ-սրահներ։


Անվճար մուտք բիզնես սրահներ DragonPass հավելվածով Visa Platinum, Visa Signature, Visa Infinite և Visa Platinum Business պրեմիում քարտերով։

Բիզնես սրահներ անսահմանափակ մուտքի համար անհրաժեշտ է կատարել անկանխիկ գործարքներ ոչ պակաս քան 400 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով վերջին 35 օրերի ընթացքում։ Մնացած դեպքերում գործում են հետևյալ սահմանաչափերը՝

  • Visa Platinum – 1 այց
  • Visa Signature – 4 այց
  • Visa Infinite – 6 այց

Visa պրեմիում քարտերով յուրաքանչյուր ուղևորություն համարժեք է բացառիկ ծառայությանն ու հարմարավետությանը։

Հասանելիության պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև բոլոր հյուրերի այցերի համար կգանձնվի 32 ԱՄՆ դոլար (ուղղակիորեն գանձվում է ձեր քարտային հաշվին)։

Մանրամասների համար խնդրում ենք դիմել ձեր բանկի թեժ գծին:

* Visa Platinum, Visa Signature, Visa Infinite և պրեմիում քարտապանների համար առաջարկը գործում է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։

Ինչպե՞ս օգտվել առաջարկից։

Screen of the Visa Airport Companion app
1. Ներբեռնե՛ք Visa Airport Companion հավելվածը Android և iOS համակարգերի համար։

2. Գրանցե՛ք ձեր պրեմիում Visa քարտը հավելվածում՝ լաունջի հասանելիությունը ապահովելու համար։ 

  • Visa Platinum
  • Visa Platinum Business
  • Visa Signature
  • Visa Signature Business
  • Visa Infinite
Screen of the Visa Airport Companion app - Choose a lounge
3. Գտե՛ք այն լաունջը, ուր ուզում եք մտնել և սեղմե՛ք Մուտք

4. Սեղմե՛ք «Անդամակցություն» կոճակը, որպեսզի ստանաք թվային հասանելիություն՝ լաունջ մուտք գործելու համար։ 

Լաունջ մուտք գործելու համար անհրաժեշտ է սկանավորել QR-ծածկագիրը մուտքի գրամցման կանգնակի մոտ։ 


Հարցուպատասխան DragonPass ծրագրի մասին