-
Visa-ն հնարավորություն է տալիս վճարել սմարթֆոնով
Օգտվե՛ք անհպում վճարումների նորագույն տեխնոլոգիաներից, որոնք դարձնում են ամենօրյա վճարումները հեշտ ու անվտանգ։
Մոտեցրե՛ք
Մոտեցրե՛ք տերմինալին Visa քարտը, ստիկերը, սմարթֆոնը կամ անհպում վճարման ֆունկցիա ունեցող ժամացույցը։
Ստուգե՛ք
Համոզվե՛ք, որ տերմինալի վրա առկա է անհպում վճարման սիմվոլը
Մոտեցրե՛ք
Մոտեցրե՛ք տերմինալին Visa քարտը, սմարթֆոնը կամ անհպում վճարման ֆունկցիա ունեցող ժամացույցը։
Վերցրե՛ք գնումները
Խնդրեք վաճառողին տրամադրել կտրոնը, եթե այն Ձեզ պետք է։ Գնումն ավարտված է։
Առավելություններ
Անհպում վճարումները`
հարմար են՝ այլևս պետք չէ փնտրել մանրադրամ կամ ստորագրել կտրոնի վրա,
արագ են՝ անհպում վճարումը տևում է մի քանի վայրկյան,
անվտանգ են՝ անհպում վճարելիս Ձեր քարտը մնում է Ձեր ձեռքում։
Պրոդուկտներ
Visa քարտ
Բացի հարմարավետ անհպում վճարման տեխնոլոգիայից, քարտն ունի նաև մագնիսական ժապավեն՝ ավանդական վճարումներ կատարելու համար։
Սմարթֆոն
Վճարե՛ք անհպում Ձեր սմարթֆոնի միջոցով։ Պարզապես մոտեցրե՛ք այն տերմինալին՝ նախապես ապաբլոկավորելով։ Ընդ որում, Ձեզ նույնիսկ պետք չէ գործարկել վճարման հավելվածը։
Կցե՛ք Ձեր Visa քարտը Apple Pay կամ Google Pay համակարգերին
Ժամացույց
Այժմ կարող եք իրականացնել անհպում վճարումներ Ձեր ժամացույցի միջոցով։ Պարզապես մի քանի անգամ հպվե՛ք Ձեր ժամացույցին, մոտեցրե՛ք այն տերմինալին և սպասե՛ք մի քանի վայրկյան։
Վճարե՛ք գնումների դիմաց ժամացույցի օգնությամբ՝ օգտվելով Apple Pay կամ Google Pay համակարգերից
Ինչպես կցել Visa քարտը Ձեր սմարթֆոնին
Հաճախ տրվող հարցեր
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին։ Պատասխանը տեսնելու համար սեղմե՛ք հարցի վրա։
-
Ցանկացած առևտրի կետում, որտեղ վճարում ընդունող սարքերի վրա առկա է անհպում վճարման սիմվոլը։
-
Քարտապաններից միջնորդավճարներ չեն գանձվում։
-
Անհպում գործարքները նույնքան ապահով են, որքան մագնիսական ժապավենի միջոցով կատարվող գործարքները և կատարվում են նույն անվտանգ ու վստահելի վճարման ցանցով։ Իսկ, քանի որ վճարման միջոցը ամբողջ ընթացքում Ձեր ձեռքում է և վերահսկվում է Ձեր կողմից, խարդախության ռիսկն էլ ավելի է նվազում։
-
Վճարման հաստատման համար Ձեզ պետք է պահել քարտը, սմարթֆոնը, ժամացույցը կամ ստիկերը վճարում ընդունող սարքից 3-5 սմ հեռավորության վրա համապատասխան դիրքում (բացի ստիկերից)։ Միայն լիազորված առևտրի կետերի վճարում ընդունող սարքերը կարող են մշակել Visa անհպում քարտերից ստացվող ինֆորմացիան։
-
Visa անհպում քարտերը քարտապաններին տրամադրում են նույն պաշտպանությունն, ինչ Visa ստանդարտ քարտերը։
Ձեր քարտի/սարքի կորստի կամ գողության դեպքում Visa հաճախորդների սպասարկման միջազգային ծառայության ներկայացուցիչները կարող են բլոկավորել Ձեր հաշիվը, կազմակերպել քարտի փոփոխություն կամ ապահովել կանխիկի անհապաղ տրամադրում։ Զանգահարե՛ք +1-303-967-1096 (միջազգային զանգ) կամ ճշտե՛ք հեռախոսահամարի առկայությունն այն երկրում, որտեղ գտնվում եք։
-
Անհպում քարտը չիպով քարտի տեխնոլոգիայի տարբերակ է։ Քարտն օգտագործում է կատարելագործված համակարգչային չիպ, որը ներկառուցված է քարտի մեջ՝ անհպում վճարումներ իրականացնելու համար։
-
Համոզվե՛ք, որ առևտրային կետն ընդունում է Visa անհպում վճարումներ։ Վճարման տերմինալի վրա պետք է առկա լինի հատուկ նշանը։ Եթե առևտրի կետն ընդունում է Visa անհպում վճարումներ, սակայն վճարումը չի հաջողվում, Visa քարտապանները կարող են օգտվել ավանդական վճարման տարբերակից, քանի որ քարտն օժտված է նաև մագնիսական ժապավենով։